Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ստալոնեն ֆիլմ կնկարահանի Թրամփի կողմից ներման արժանացած բռնցքամարտիկի մասին. TMZ

Ստալոնեն ֆիլմ կնկարահանի Թրամփի կողմից ներման արժանացած բռնցքամարտիկի մասին. TMZ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասան եւ պրոդյուսեր Սիլվեստր Ստալոնեն ֆիլմ Է նկարահանելու բռնցքամարտիկ Ջեկ Ջոնսոնի մասին, որին ավելի վաղ հետմահու ներում Է շնորհել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է TMZ-ն: Ինչպես գրում Է հրատարակությունը, Ստալոնեի Balboa Productions ընկերությունը համագործակցելու Է Metro Goldwyn Mayer ստուդիայի հետ:

Մայիսի վերջին Թրամփը ներում Է շնորհել բռնցքամարտիկ Ջեկ Ջոնսոնին, որը 20-րդ դարի սկզբին դարձել Էր ծանր քաշում աշխարհի առաջին սեւամորթ չեմպիոնը:

Ներման փաստաթղթի ստորագրմանը ներկա Է եղել Ստալոնեն, որն Էլ, ինչպես ավելի վաղ գրել Է Թրամփը, իրեն ներկայացրել Է այդ մարդու պատմությունը

: Ջոնսոնին 1913 թվականին դատապարտել են այսպես կոչված Մաննի օրենքով, որն ընդունվել Է 1910 թվականին եւ պատիժ Էր նախատեսում կանանց «անբարո նպատակներով» նահանգից նահանգ տեղափոխելու համար: Նրա դեմ ցուցմունքներ Էր տվել այն կինը, որի հետ նա հանդիպում Էր 1909 եւ 1910 թվականներին: Չնայած այն բանին, որ մեղադրանքի համար առիթ դարձած իրադարձությունները տեղի Էին ունեցել նախքան օրենքի ընդունումը, բռնցքամարտիկին դատապարտել Էին մեկ տարի եւ մեկ օրվա բանտարկության, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am