Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

106-ամյա բրիտանուհին իր երկարակեցության գաղտնիքը համարում Է տղամարդկանցից հրաժարվելը

106-ամյա բրիտանուհին իր երկարակեցության գաղտնիքը համարում Է տղամարդկանցից հրաժարվելը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 106-ամյա բրիտանուհին իր երկարակեցության գաղտնիքը համարում Է տղամարդկանց հետ հարաբերություններից լրիվ հրաժարվելը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Mirror-ը:

Մեդլին Դայը ծնվել Է 1912 թվականին Սաութ-Յորքշիրի կոմսության Հելի քաղաքում: Նա պնդում Է, որ կյանքում ոչ մի անգամ ժամադրության չի գնացել, իսկ առաջին անգամ փաբում հայտնվել Է 90 տարեկանում: Դայն այն կարծիքին Է, որ տղամարդկանցից լիովին հրաժարվելու շնորհիվ ինքը խուսափել Է ամուսնությամբ եւ ընտանեկան հարաբերություններով պայմանավորված սթրեսներից:

Նա իր տանը միայնակ ապրել Է մինչեւ 103 տարեկանը, ինչից հետո հարկադրված Է եղել խնամող վարձել: Նրա ազգականները հիացած են, որ նա այդ տարիքում ձեռնափայտ չի օգտագործում, ինքնուրույն Է հագնվում, ակտիվորեն շարժվում Է եւ շփվում շրջապատի մարդկանց հետ:

«Ով Էլ որ նրան հարցնի անցած սիրավեպերի կամ այն մասին, թե ունի արդյոք ամուսին, միշտ պատասխանում Է. «Ես երբեք նման բան չեմ ունեցել, դրա շնորհիվ Էլ մինչ այժմ ողջ եմ»,-պատմել Է նրա 80-ամյա զարմուհին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am