Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՆԱ 7.5 տոկոսանոց աճը միջազգային շուկայի տեղաշարժերի, դրական սպասումների արդյունք է. բյուջեի կատարողականը ՈՒՂԻՂ

ՀՆԱ 7.5 տոկոսանոց աճը միջազգային շուկայի տեղաշարժերի, դրական սպասումների 
արդյունք է. բյուջեի կատարողականը ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախորդ տարի Հայաստանում գրանցված տնտեսության 7.5 տոկոսանոց աճը պայմանավորվել է ինչպես միջազգային շուկայում արձանագրված տեղաշարժերով, այնպես էլ ներքին շուկայի առանձնահատկություններով: Ազգային ժողովում հանձնաժողովների համատեղ նիստում 2017 թվականի բյուջեի կատարողականը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: «Աճը պայմանավորվել է գործընկեր երկրներում, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունում տնտեսական աճի կանխատեսվածից ավելի բարձր լինելու հանգամանքով, միջազգային շուկայում մետաղների գների աճով, ՌԴ-ից դեպի Հայաստան դրամական փոխանցումների ավելացմամբ, սուբյեկտների մոտ ձևավորված դրական սպասումներով, ինչպես նաև արձանագրված վարկավորման աճով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Ատոմ Ջանջուղազյանը:

Նրա խոսքով՝ տնտեսական աճին 5.1 տոկոսով նպաստել են  ծառայությունների ոլորտի աճը, 1.8 տոկոսով արդյունաբերությունը, 0.2 տոկոսային կետով շինարարությունը, 0.6 տոկոսային կետով աճի վրա բացասական ազդեցություն է ունեցել գյուղատնտեսության ոլորտը:

Անդրադառնալով պլանավորված և փաստացի եկամտային, ծախսային և դեֆիցիտի ցուցանիշներին՝  նա նշեց, որ եկամուտների համար պլանավորվել է 1 տրիլիոն 210 միլիարդ դրամ, ճշտված պլանով՝ 1 տրիլիոն 320 միլիարդ, փաստացի ապահովվել է 1 տրիլիոն 237  միլիարդ դրամ: Ծախսերը պլանավորվել են 1 տրիլիոն 360 միլիարդ  դրամ, ճշտված պլանով՝ 1 տրիլիոն 561 միլիարդ դրամ, փաստացի այն կազմել է 1 տրիլիոն 504 միլիարդ դրամ: Դեֆիցիտը պլանավորվել է 150  միլիարդ դրամ, ճշտված պլանով՝ 240 միլիարդ դրամ, փաստացի դեֆիցիտը կազմել է  267 միլիարդ դրամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am