Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավորները հանդիպել են Հարիրիի հետ. նրանք ցանկանում են նախարարի երկու աթոռ

 Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավորները հանդիպել են Հարիրիի հետ. նրանք 
ցանկանում են նախարարի երկու աթոռ

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի գործող վարչապետ և վարչապետի թեկնածու Սաադ Հարիրին հանդիպել է երկրի խորհրդարանի հայ պատգամավորներ Հակոբ Բագրատունուն, Հակոբ Թերզյանին և Ալեքսանդր Մաթոսյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը:

Հանդիպումից հետո Բագրատունին հայտնել է, որ խորհրդարանը ներկայացնող հայ պատգամավորները պահանջել են կազմել նոր կառավարություն, որում ներգրավված կլինի 32 նախարար: Ընդ որում, նախարարներից երկուսը պետք է լինեն հայկական համայնքից:

Լիբանանում խորհրդարանական ընտրությունները կայացել են 2018թ. մայիսի 6-ին: Լիբանանի խորհրդարանական ընտրություններին 10 կուսակցություն ներկայացնող մոտ 1000 թեկնածու պայքարել է խորհրդարանի 128 տեղի համար։ «Ալ Մուսթաքբալ» կուսակցությունը խորհրդարանում ստացել է 21 մանդատ, ևս 21 մանդատ ստացել է Ազգային ազատ հոսանք կուսակցությունը, 13 մանդատ` Հըզբոլլահ շարժումը, 12 մանդատ` Ամալ շարժումը, 10 մանդատ` «Լիբանանյան ուժեր»-ը, 2 մանդատ` «Քաղաքացիական հասարակություն 7-ի խմբավորումը»:

Հայ քաղաքական ուժերից պատգամավոր են ընտրվել ՀՅԴ 3 թեկնածուներ՝ Հակոբ Բագրատունին, Հակոբ Թերզյանը և Ալեքսանդր Մաթոսյանը, ինչպես նաև Ժան Թալուզյանը, ով առաջադրվել է «Լիբանանյան ուժեր» կուսակցությունից, և Փոլա Յակուբյանը՝ առաջադրված քաղաքացիական շարժման շրջանակներից, և Էդի Դեմիրջյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]