Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Առաջին Հանրապետության 100-ամյակ. տոնական օրվա բոլոր միջոցառումները մեկ նյութում

Առաջին Հանրապետության 100-ամյակ. տոնական օրվա բոլոր միջոցառումները մեկ 
նյութում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի առթիվ մի շարք հետաքրքիր մշակութային նախաձեռնություններ կանցկացվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում մայիսի 28-ին կբացվի Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ, մասնագիտությամբ ճարտարապետ Հովհաննես Քաջազնունու 150-ամյակին նվիրված ցուցահանդես: Ի նշանավորումն այս կարևոր տարեթվի` կտպագրվի նաև «Հարյուրամյա մայրաքաղաք» խորագրով եռալեզու գիրք-ալբոմ: Նախատեսվում է կազմակերպել նաև «Երևանի գլխավոր ճարտարապետները» խորագրով ցուցահանդես:

Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի առիթով համերգային ծրագրեր և մարզամշակութային միջոցառումներ կանցկացվեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Միջոցառումները տեղի կունենան հետևյալ ժամանակացույցով. Ավան վարչական շրջան մայիսի 28-ին՝ ժամը 16:00-ին. «Ազատ, անկախ Հայաստան» խորագրով տոնական համերգ՝ Թումանյան թաղամասի այգում, Արաբկիր վարչական շրջան մայիսի 28-ին՝ ժամը 12:00-ից 16:00-ն. բազմաժանր համերգային ծրագրեր՝ Վ. Դավթյանի անվան զբոսայգում, Ա. Հեքիմյանի և Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոցներում, Արաբկիրի հայորդաց տանը, Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարանում և Երևանի պետական հումանիտար քոլեջում, Դավթաշեն վարչական շրջան մայիսի 28-ին՝ ժամը 18:00-ին. միջոցառում Մանկական այգում, Ազատամարտիկների այգում, Կենտրոն վարչական շրջան մայիսի 28-ին. տոնական համերգ՝ Գարեգին Նժդեհի արձանի դիմաց, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ին. համերգային ծրագիր՝ «Երիտասարդական» զբոսայգում, Նոր-Նորք վարչական շրջան մայիսի 28-ին՝ ժամը 12:00-ին. տոնական համերգային ծրագիր՝ Թ. Կրպեյանի անվան զբոսայգում, Նորք Մարաշ վարչական շրջան մայիսի 28-ին՝ ժամը 10:00-ից. այցելություն Անդրանիկի և ֆիդայիների հուշահամալիր, մայիսի 29-ին՝ ժամը 15:00-ին. համերգային ծրագիր՝ Սբ. Աստվածածին եկեղեցու բակում, Նուբարաշեն վարչական շրջան մայիսի 28-ին՝ ժամը 18:00-ին. տոնական միջոցառում՝ վարչական շրջանի կենտրոնական զբոսայգու հարակից տարածքում, Շենգավիթ վարչական շրջան մայիսի 28-ին՝ ժամը 19:00-ին. համերգային ծրագիր՝ Գ. Նժդեհի հրապարակում, մայիսի 29-ին՝ ժամը 11:00-ին՝ գրական-երաժշտական ցերեկույթ՝ հ.17 գրադարանում: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան Մայիսի 28-ին, ժամը 15:00-ին՝ տոնական միջոցառում Դավիթ Անհաղթի անվան պուրակում: Մայիսի 31-ին, ժամը 16:00-ին՝ միջոցառում-բեմականացում «Զեյթուն» մշակութային կենտրոնում:

ՀՀ մշակույթի նախարարության և մարզպետարանների համագործակցությամբ տոնակատարության միջոցառումների շրջանակում մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության բոլոր մարզկենտրոններում տեղի կունենան տոնական համերգներ:  Կմասնակցեն ՀՀ մարզերի և հանրապետության ճանաչված անհատ կատարողներ և համույթներ: Բոլոր մարզկենտրոններում համերգների մեկնարկը կտրվի միաժամանակ՝ ժամը 19:00-ին, իսկ ժամը 20:30-ին տեղի կունենա հրավառություն:

ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ մայիսի 28-ին բեմականացումներով միջոցառումներ կիրականացվեն Սարդարապատի հուշահամալիրում՝ «Հաղթանակի դար» խորագրով:

Օրվա ամենասպասված համերգային ծրագիրը տեղի կունենա մայիսի 28-ի երեկոյան՝ Հանրապետության Հրապարակում: Ծրագրում ելույթ կունենան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, «Մարաթուկ» համույթը, երգչախումբը, Կամո Սեյրանյանը, Սևակ Խանաղյանը, Սիրուշոն, Ռազմիկ Ամյանը, Գոռ Սուջյանը, Արտո Թունջբոյաջյանն ու Հելեն Սեգարան: Համերգային ծրագրում մտածված է յուրաքանչյուր ելույթ և դետալ: Ծրագիրը հագեցված է ձայնային, լուսային, 3D անիմացիոն աննախադեպ տեխնիկայով և սցենարային լուծումներով, որոնք հնարավորություն կտան տեղափոխվել անցյալ՝ 1918 թվական, տեսնել ներկան ու ոգեշնչվել՝ կառուցելու ապագան:

Հարյուրամյակին նվիրված միջոցառումները կշարունակվեն նաև հաջորդ օրը` մայիսի 29-ին: Այդ օրը Հայ բարեգործական ընդհանուր միության Նորքի Հայորդաց Տան և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի նախաձեռնությամբ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում թատերասերների դատին կհանձնվի «Հոգիս» պարային և երաժշտական ներկայացումը:

1918 թվականի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը: Պետականության ծնունդը հնարավոր եղավ Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերի արդյունքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am