Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետը հուսով է, որ ՃԵԿ կանոնները խախտող պաշտոնյաների նկատմամբ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի լինի

ՀՀ վարչապետը հուսով է, որ ՃԵԿ կանոնները խախտող պաշտոնյաների նկատմամբ 
միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի լինի

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնյաներին  ճանապարհային երթևեկության կանոնները պահպանելու կոչ է արել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆեյսբուքյան իր էջում ՀՀ վարչապետը, գրառում է կատարել. «Զարմանում եմ տեղեկանալով, որ Հայաստանում դեռ կան պաշտոնյաներ, որոնց մեքենաները շարունակում են չկանգնել լուսացույցի կարմիր լույսի տակ։

Եթե երկրի ղեկավարը՝ վարչապետը այդպես չի վարվում եւ հրաժարվել է ճռռիկ, վռռիկներով երթեւեկելու մարդկանց նյարդայնացնող պրակտիկայից, մյուս պաշտոնյաները պետք է հասկանային, որ իրենց վարքագծում նույնպես պետք է համարժեք փոփոխություններ տեղի ունենան»։

ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ «ընդամենը թյուրըմբռնում է»,  եւ հավելյալ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի լինի։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am