Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շախմատի Հայաստանի ակումբային առաջնության հաղթողը կստանա 600.000 դրամ

Շախմատի Հայաստանի ակումբային առաջնության հաղթողը կստանա 600.000 դրամ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի ակումբային առաջնության թիմերը և ժամանակացույցը հայտնի է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջնությանը կմասնակցեն 5 թիմեր` «Չեսսիֆայ», «Գրոսմայստերական դպրոց», «Հենրիկ Գասպարյանի անվ. շախմատի և շաշկու ՕՄՊՄԴ», «Երևան» և «Քանաքեռ-Զեյթունի շախմատի դպրոց»:

Մրցաշարի արդյունքներով 1-3-րդ տեղերը գրաված թիմերն իրավունք են ստանում ներկայացնելու Հայաստանը Եվրոպայի ակումբային առաջնությունում: Մրցաշարի արդյունքներով 1-4-րդ տեղերը գրաված թիմերն իրավունք են ստանում մասնակցելու Հայաստանի ակումբային հաջորդ առաջնության եզրափակիչ փուլին:

Ակումբային առաջնության առաջին հորիզոնական զբաղեցրած թիմը կստանա 600.000 դրամ, երկրորդը` 400,000, իսկ եռյակի վերջին տեղը գրաված թիմը` 200,000 դրամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am