Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Առաջին հանրապետությանը նվիրված ցուցահանդեսում արդի նորամուծություններով նշանակալի ցուցանմուշներ ներկայացվեցին

Առաջին հանրապետությանը նվիրված ցուցահանդեսում արդի նորամուծություններով 
նշանակալի ցուցանմուշներ ներկայացվեցին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Հայաստանի Առաջին Հանրապետությունը՝ 100 տարվա հետահայաց» ցուցահանդեսի հիմքում ընկած է պատմական հարստությունը նորովի ներկայացնելու  գաղափարը: Ցուցադրության մեջ ներառված են Հայաստանի Առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի  հերոսների մասին կենսագրական կարևոր փաստեր, անձնական իրեր:  Ցուցանմուշներն առավել հետաքրքիր են դարձնում օգտագործված լուսային, ձայնային, վիզուալ և այլ  էֆեկտները: Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ մայիսի 25-ին Հայաստանի պատմության թանգարանում:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն իր ելույթում նշեց, որ 20-րդ դարն աշխարհի պատմության մեջ լի էր բեկումնային իրադարձություններով. հեղափոխություններ, աշխարհամարտեր, գաղութացած ժողովուրդների ազատագրում, գիտատեխնիկական նվաճումներ և այլն: Նա շեշտեց, որ այդ ամենի միջով անցել է նաև հայ ժողովուրդը:

«Տեղի են ունեցել կարևորագույն իրադարձություններ՝ հաղթանակներ, մասնավորապես 1918 թվականի Մայիսյան հերոսամարտերը, որոնց շնորհիվ մենք կարողացանք վերանվաճել այն անկախությունը, ազատությունը, պետական  ինքնիշխանությունը, որ դարեր շարունակ փափագել էինք, երազել»,-ասաց Մակունցը:

Նախարարը փաստեց, որ կարևոր է նաև օրվա խորհուրդն այն առումով, որ մայիսի 28-ը Հայաստանի Առաջին Հանրապետության ծննդյան օրն է և հայ ժողովրդի վերածնունդը: «Մենք մեր սերունդներին ենք փոխանցում անկախության, պետականություն և ինքնիշխանության կարևոր գաղափարը»,-ասաց նա՝ մայիսյան տոների կապակցությամբ շնորհավորելով ներկաներին:

«Ֆակտորի Փրոդաքշն» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արուսյակ Զախարյանը ասաց, որ  կարևոր է թարմ հայացքով նայել պատմական հարստությանն ու այն ներկայացնել հանրության լայն շերտերին: «Ցուցահանդեսը դրոշի գույներին համապատասխան բաժանված է երեք սրահի: Կարմիր սրահում ներկայացված է հայ ժողովրդի մղած պայքարը Սարդարապատում, Ղարաքիլիսայում, Բաշ Ապարանում: Կապույտ սրահում ցուցադրված  է պետության կայացումը, կառավարության, խորհրդարանի, դատական համակարգի, դիվանագիտական կորպուսի գործունեությունը, իսկ նարնջագույն հատվածում կարելի է տեսնել մշակույթի և տնտեսության զարգացումը»,-ներկայացրեց նա:

 Ցուցադրությունը կազմակերպվել է ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, «Ֆակտորի Փրոդաքշն» ընկերության աջակցությամբ, Հայաստանի պատմության թանգարանի հետ համագործակցության արդյունքում: Ներկայացված են թանգարանային մի շարք նմուշներ՝ անձնական իրեր, ձեռագրեր, կոչեր, որոնք շատ կարևոր նշանակություն են ունեցել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am