Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը հորդորել է չմոռանալ քաղաքացուն արվեստին մոտ կանգնեցնելու մասին

Նիկոլ Փաշինյանը հորդորել է չմոռանալ քաղաքացուն արվեստին մոտ կանգնեցնելու 
մասին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:   Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը մայիսի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը  նշեց, որ անհրաժեշտ է մշակել մի օրենք, որը կհամակարգի ստեղծագործական միությունների և պետության միջև կապը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա առաջարկեց ստեղծագործական միության մասին օրենք ստեղծել` օգտվելով այլ զարգացած երկրների փորձից:

Ի պատասխան Աղամյանի հնչեցրած խնդրի` վարչապետն ասաց, որ ստեղծագործական միությունների գործունեության խնդիր է ծագում, քանի որ այն կարգավորվում է հասարակական կազմակերպությունների մասին օրենքի շրջանակում և այնտեղ որոշ բարդություններ են ծագում: «Պետք է հասկանալ, թե ինչումն է խնդիրը, և, եթե օրենքի անհրաժեշտություն կա, և դա պետք է օգնի, կարելի է քննարկել օրենքի ընդունումը, բայց ես ցանկանում եմ, որ մենք չկորցնենք մեր ամենակարևոր թիրախը քաղաքացուն մշակույթի և արտիստի հետ կապելու մեր բարձրագույն նպատակը: Ինչ մենք անենք և ինչ գործողություն ձեռնարկենք պետք է ունենանք մի շատ հստակ հարցի պատասխան, թե ինչպե՞ս և ինչու՞ է մեր այս գործողությունը մարդուն կապելու մշակութային կյանքին»,-ընդգծեց Փաշինյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am