Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Եվրամիությունում ուժի մեջ մտավ անձնական տվյալների պաշտպանության նոր օրենքը

Եվրամիությունում ուժի մեջ մտավ անձնական տվյալների պաշտպանության նոր օրենքը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տվյալների պաշտպանության մասին Եվրամիության ընդհանուր կանոնակարգը (General Data Protection Regulation, GDPR), որը կարգավորում Է եվրոպացիների անձնական տվյալների տարածումը եւ օգտագործումը, մայիսի 25-ին մտնում Է ուժի մեջ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է հաղորդագրության մեջ, որը տարածվել Է ընդունված օրենքին նվիրված պաշտոնական կայքում: Կանոնակարգի նորմաներին համապատասխան՝ այժմ ԵՄ-ի օգտատերերն իրավունք ունեն իմանալու, թե հատկապես ինչպես են օգտագործվում անձնական տվյալները, որոնք իրենք իրենց մասին տրամադրում են Համացանցում:

Նոր կանոններն արտատարածքային են եւ տարածվում են այն գործարկուների վրա, որոնք եվրոպացիների անձնական տվյալները մշակում են ինչպես Եվրամիության 28 անդամ երկրներում, այնպես Էլ միության սահմաններից դուրս: Կանոնակարգի խախտմամբ օգտատերերի տվյալների օգտագործման դեպքում նախատեսված Է տուգանք ընդհուպ մինչեւ 20 միլիոն եվրո, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am