Նեապոլում պատրաստել են աշխարհում ամենաերկար պիցցան
15:47, 25 Մայիս 2018
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նեապոլում վիթխարի կերակրատեսակի ստեղծման համար ծախսել են 83 կիլոգրամ ալյուր, 50 կիլոգրամ պանիր եւ յոթ կիլոգրամ տոմատի մածուկ: Պիցցայի երկարությունը յոթ մետր 15 սանտիմետր Է: Դրա պատրաստմանը մասնակցել Է 100 խոհարար:
Համաշխարհային ռեկորդը հաստատվել Է հատուկ հանձնախմբի կողմից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Պիցցայի պատրաստումը տեղի Է ունեցել բաց երկնքի տակ հարյուրավոր մարդկանց աչքի առաջ: Ռեկորդը սահմանելուց հետո խոհարարներն այն բաժանել են բարեգործական կազմակերպությունների:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում