Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վահրամ Բաղդասարյանն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չի տեսնում

Վահրամ Բաղդասարյանն արտահերթ խորհրդարանական ընտրությունների 
անհրաժեշտություն չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այս պահին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չի տեսնում: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը Բաղդասարյանը հիշեցրեց` ՀՀԿ-ն հայտարարել է, որ ներկայիս կառավարության աշխատանքին խոչընդոտ չեն հանդիսանալու: «Մենք պետք է ընդառաջենք կառավարության ծրագրերի ներկայացմանը, որոնք միտված կլինեն մեր երկրի տնտեսության զարգացմանը և անվտանգությանը, որևէ այլ ճանապարհ չենք ընտրելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նա:

Նա շեշտեց, որ այս պարագայում արտահերթ ընտրությունների գնալու անհրաժեշտություն չի տեսնում: Բաղդասարյանը նաև ընդգծեց, որ իրենք կողջունեն ցանկացած դրական նախաձեռնություն, որով հանդես կգա կառավարությունը և ոչ թե լուռ կհետևեն, այլ կբարձրաձայնեն դրական քայլերի մասին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում չի բացառել աշնանը արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը` նշելով, որ մինչ այդ պետք է ապահովեն բոլոր մեխանիզմներն արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am