Մոսկվան հայտարարել Է «համարժեք միջոցների» մասին ի պատասխան ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի մերձեցման
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն անհանգստացած Է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Վրաստանի համագործակցության խորացումից եւ իրավունք ունի համարժեք միջոցներ ձեռնարկելու իր անվտանգության ամրապնդման համար:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Նախօրյակին Պրահայում կայացել Է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի եւ Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի բանակցությունների հերթական փուլը:
«Գ. Բ. Կարասինը հանդիպմանը լուրջ անհանգստություն Է հայտնել ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի խորացող համագործակցության կապակցությամբ: «Անդրկովկասի «ռազմական յուրացումն» արտատարածաշրջանային ուժերի կողմից ուղղակի սպառնալիք Է ներկայացնում Ռուսաստանի համար: Հյուսիսատլանտյան դաշինքի գծով Վրաստանի գործընկերները չեն թաքցնում, որ նրան զինում են հենց «Ռուսաստանին դիմադարձելու» համար»,- ասված Է հաղորդագրության մեջ: Դրանում նշված Է, որ «այդ իրադրության մեջ ռուսական կողմը համապատասխան միջոցներ ձեռնարկելու իրավունք ունի իր եւ իր դաշնակիցների անվտանգության ամրապնդման համար», հաղորդել Է Sputnik-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում