Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հանքարդյունաբերության ոլորտում իրողությունները պետք է համապատասխանեցվեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին

Հանքարդյունաբերության ոլորտում իրողությունները պետք է համապատասխանեցվեն 
ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է մետաղական օգտակար հանածոների արդյունահանման բարձր ռիսկերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, վարչապետը հանձնարարել է մետաղական հանքերի շահագործմամբ զբաղվող 28 կազմակերպությունում անցկացնել ստուգումներ՝ բնակչության կյանքին, առողջությանը, պետության օրինական շահերին և շրջակա միջավայրին սպառնացող վտանգը կանխելու և բնապահպանական օրենսդրության հնարավոր խախտումները վերացնելու նպատակով: Կառավարության ղեկավարը հանրապետական գործադիր մարմիններին հանձնարարել է օժանդակել տեսչական մարմիններին ստուգումները պատշաճ իրականացնելու համար:

«Մեր խնդիրը հստակ է՝ ՀՀ-ում հանքարդյունաբերության ոլորտում իրողությունները պետք է համապատասխանեցվեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին, և այստեղ երկրորդ տարբերակ չկա: Կարծում եմ՝ կառավարությունը և բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմինը, պետք է միջոցներ ձեռնարկեն, որ այս ստուգումներն իրականացվեն թափանցիկ, ընդգրկվեն քաղաքացիական հասարակության ոլորտի մասնագետներ, ինչպես նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ», - նշել է վարչապետը՝ հավելելով, որ այն չպետք է լինի հերթապահ ստուգումը, այլ պետք է լինեն կոնկրետ առաջարկություններ, լուծումներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am