Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Առողջապահության նախարարը վստահեցնում է`արգելված վայրերում ծխելու տուգանքի չափը պետք է լինի հանրային կոնսենսուսով

Առողջապահության նախարարը վստահեցնում է`արգելված վայրերում ծխելու 
տուգանքի չափը պետք է լինի հանրային կոնսենսուսով

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արգելված վայրերում ծխելու տուգանքների չափերը վերանայվելու են նախքան ԱԺ-ում քննարկվելը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նախարար Արսեն Թորոսյանը կարծիք հայտնեց` տուգանքների չափերը պետք է լինեն հանրային կոնսենսուսով:

«Ծխախոտի դեմ պայքարի ծրագիրը սկսել է իրականացվել 2000-ականների սկզբից, երբ Հայաստանը միացել է «Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիա»-ին` ունենալով լավ օրենսդրություն և հասարակական կարծիքի վրա ազդեցության լավ լծակներ: Պարզապես 5-6 տարի մոռացության էր մատնվել դա, և նախկին նախարար Ալթունյանի պաշտոնավարման շրջանը համընկավ մեր այդ պարտավորությունների և ցանկությունների վերադարձման հետ: Համարում եմ, որ հակածխախոտային քաղաքականությունը երկրի առողջապահության քաղաքականության կարևորագույն կանխարգելիչ ուղղություններից մեկն է: Կանխարգելելը միշտ ավելի հեշտ է, քան հիվանդության բուժումը: Այստեղ ես այլընտրանք չեմ տեսնում»,-ասաց նախարարը:

Անդրադառնալով տուգանքների չափերին` Թորոսյանը նշեց` տուգանքները պետք է լինեն կանխարգելիչ: «Չափերը հաստատող օրենքը դեռ ԱԺ չի մտել, քննարկումների փուլում է, ես դեռ չգիտեմ երբ կմտնի: Սակայն, երբ մտնի, տուգանքներից մինչ սահմանափակումների վայրերը`այն ամենը, ինչ ուզում է հասարակությունը, պատգամավորները, մասնագիտական շրջանակը, կներկայացվի: Կարծում եմ` չափը պետք է լինի հանրային կոնսենսուսով: Եթե կարծում ենք, որ օրինակ` 10 000 դրամն էլ է բավարար, որ չծխեն, ապա դա կլինի»,-ասաց նախարարը:

Թորոսյանը նկատեց նաև` տուգանքները այնքան ցածր էլ չպետք է լինեն, որ ով ցանկանա խախտի օրենքը և մուծի տուգանքը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am