Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ԱՄՆ-ի կոալիցիային մեղադրել են Սիրիայում եւ Իրաքում հազարավոր խաղաղ բնակիչների զոհվելու մեջ

ԱՄՆ-ի կոալիցիային մեղադրել են Սիրիայում եւ Իրաքում հազարավոր խաղաղ բնակիչների զոհվելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածների հետեւանքով Սիրիայում եւ Իրաքում, Airwars բրիտանական մոնիթորինգային խմբի գնահատմամբ, սպանվել են 9,6 հազար խաղաղ բնակիչներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Telegraph-ը:

Հետազոտողները այդ ցուցանիշը ամենավատն են համարում Վիետնամում պատերազմի ժամանակներից ի վեր: Նրանք նշում են, որ կոալիցիան պատասխանատու Է այն 25 հազար քաղաքացիական անձանց ավելի քան մեկ երրորդի զոհվելու համար, որոնք սպանվել են այդ երկրներում 2014 թվականին ջիհադիստների դեմ ակտիվ ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր: Միջազգային կոալիցիայի ներկայացուցիչները պաշտոնապես ընդունում են իրենց գործողությունների հետեւանքով 833 խաղաղ բնակիչների զոհվելը, ինչը 10 անգամ քիչ Է այն թվից, որը բերում Է Airwars-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am