Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Օգոստոս

Դիրիժոր Վլադիմիր Սպիվակովն ամենահարուստ մշակութային գործիչն Է դարձել Ռուսաստանում


ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի» գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Սպիվակովը 2017 թվականին ավելի շատ Է վաստակել Է ՌԴ-ի մշակույթի մյուս գործիչներից՝ հայտարարագրելով ավելի քան 82,2 մլն ռուբլի: Համապատասխան տվյալները հրապարակված են Ռուսաստանի մշակույթի նախարարության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սպիվակովը որպես սեփականություն ունի նաեւ 2030 եւ 2000 քառակուսի մետր մակերեսով երկու հողատարածք, 76,8 քառակուսի մետր մակերեսով բնակարան, ասված Է հայտարարագրում:

«Նոր Ռուսաստան» սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Յուրի Բաշմետն անցած տարի վաստակել Է 60,2 մլն ռուբլի, նշվում Է հաղորդագրության մեջ: Նա որպես սեփականություն ունի 5438 քառակուսի մետր մակերեսով հողատարածք, 360 քառակուսի մետր մակերեսով տուն, 118,9 եւ 83,2 քառակուսի մետր մակերեսով երկու բնակարան, ինչպես նաեւ Cadillac DeVille եւ Mercedes-Benz G-Wagen երկու մարդատար ավտոմեքենա:

Առավել մեծ եկամուտ ունեցող մշակույթի գործիչներից մեկն Էլ դարձել Է Ազգերի թատրոնի գեղարվեստական ղեկավար Եվգենի Միրոնովը, որը հայտարարագրել Է 55,5 մլն ռուբլու չափով եկամուտ: «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն Կարեն Շախնազարովը վաստակել Է 13,8 մլն ռուբլի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ