Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը եւ Եվրոպան հեռու են իրանական միջուկային գործարքի շուրջ փոխզիջումից. ԳԴՀ-ի ԱԳՆ

ԱՄՆ-ը եւ Եվրոպան հեռու են իրանական միջուկային գործարքի շուրջ փոխզիջումից. ԳԴՀ-ի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը եւ Եվրոպան դեռեւս հեռու են Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ փոխզիջման հասնելուց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԳԴՀ-ի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը՝ ամփոփելով ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքի Փոմպեոյի հետ մայիսի 23-ին Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքները:

«Կարծում եմ՝ մենք հեռու ենք փոխզիջման հասնելուց»,- ասել Է Մաասը, որը խոսքը մեջբերել Է Reuters գործակալությունը: Նրա խոսքով՝ ինքը իրանական միջուկային համաձայնագրի կապակցությամբ Փոմպեոյին առաջարկել Է հանդիպում կազմակերպել Գերմանիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի մասնակցությամբ; ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել Է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Վաշինգտոնի դուրս գալու մասին, գործարք, որը սահմանափակում Է Թեհրանի միջուկային մշակումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների եւ ԱՄՆ-ի ու Եվրամիության կողմից միակողմանի սահմանափակիչ միջոցների չեղարկման դիմաց: Թրամփը խոստացել Է ոչ միայն վերականգնել հին պատժամիջոցները, այլեւ սահմանել նորերը: Միաժամանակ նա պնդում Է, որ ԱՄՆ-ը պատրաստ Է նոր համաձայնագիր կնքել Իրանի հետ: Մինչդեռ Վաշինգտոնը փաստորեն անիրագործելի պայմաններ Է առաջադրել Թեհրանին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն՝ մայիսի 21-ին հանդես գալով Իրանի նկատմամբ ամերիկյան վարչակազմի քաղաքականությանը նվիրված ծրագրային ճառով, հայտարարել Է, որ Միացյալ Նահանգները մտադիր Է աննախադեպ ճնշում գործադրել Իրանի վրա, այդ թվում՝ կիրառել պատմության մեջ պատժամիջոցների ամենախիստ ռեժիմը, եթե Թեհրանը չփոխի իր քաղաքականությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am