Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մինասյանի հետ լավ կաշխատենք և արդյունքի կհասնենք. Բերեզովսկի

Մինասյանի հետ լավ կաշխատենք և արդյունքի կհասնենք. Բերեզովսկի

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ով այժմ հավաքականի դարպասապահների մարզիչն է, մեծ հույսեր է կապում Վարդան Մինասյանի վերանշանակման հետ:

«Մինասյանի հետ վաղուց ենք ճանաչում իրար և չեմ կարծում, որ խնդիրներ կունենանք իրար հետ: Նա արդեն ապացուցել է, որ բարձրակարգ մարզիչ է: Ամեն ինչ մեզնից է կախված, որ հավաքականը նորից լավ արդյունքի հասնի: Մինասյանի հետ լավ կաշխատենք և արդյունքի կհասնենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Բերեզովսկին:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մայիսի 29-ին կմրցի Մալթայի հետ, ապա՝ հունիսի 4-ին ուժերը կչափի Մոլդովայի հավաքականի հետ։ Երկու խաղն էլ կկայանա Ավստրիայում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am