Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հունիս

«Ազգային երգարան» ժողովածուն ժողովրդի կողմից սիրված երգեր է ընդգրկում խոսքերի և մեղեդիների ճշգրիտ շարադրանքով


ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սամվել Հարոյանի «Ազգային երգարան»-365 երգ ժողովածուն «Ազգային երգարանի» 28-րդ համարն է, որում ներկայացված են հայ երաժշտարվեստի հրաշալի ստեղծագործություններ:

Ժողովածուի շնորհանդեսն անցկացվեց մայիսի 22-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:

«Ժողովածուն ամփոփ ընտրանի է. երգերը տարբեր  են, հոգևոր ստեղծագործություններից սկսած մինչև աշուղական և  պրոֆեսիոնալ գործեր` կոմպոզիտորական արվեստ: Թե ինչու է կոչվում  365 օր, կարծում եմ` յուրաքանչյուր մարդ իր ամեն օրը պետք է սկսի երգով: Երգը միայն ձայնի արտաբերում չէ , այն հոգի է,  սիրտ, բնություն, ամեն ինչ: Երգով հնարավոր է շատ վերքեր դարմանել, հարցեր լուծել, լինել միշտ ավյունի մեջ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հարոյանը:

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի խոսքով՝ որքանով  կարևորում Է յուրաքանչյուր երգարան, այնքանով էլ կարևորում է այն մարդկանց, որոնք ստեղծում են դրանք: «Այսօր կարող եմ նշել կոնկրետ Սամվել Հարոյանին, ով արդեն 28 երգարան է ստեղծել և սա հերթականն է: Երգարաններն անհրաժեշտ են, քանի որ հայ ժողովուրդն ունի այնպիսի ստեղծագործ միտք, որը բերում է նոր երգերի, մտածողություն, այս ամենը պետք է շարունակական լինի»,-ընդգծեց Սաթյանը:

 Ժողովածուն ընդգրկում է հայ երգի գրեթե բոլոր ժամանակաշրջաններն ու տարատեսակները՝ խմբված ըստ բնույթի, ժանրի, թեմատիկ նյութի, հեղինակի և այլն։

Երգարանի հիմնական նպատակն է՝ նոր կյանք հաղորդել ներառված երգերին թե բեմերում և թե երգասերների ամենատարբեր միջավայրերում՝ կենցաղում,այլազան առիթների ժամանակ` բավարարելով տարբեր ճաշակի երգասերների պահանջները։

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ