Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հունիս

Մինասյանի գլխավորությամբ դրական փոփոխություններ կլինեն. Գևորգ Ղազարյան


ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և պորտուգալական «Մարիտիմու»-ի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի կարծիքով Վարդան Մինասյանը կարող է դրական փոփոխություններ կատարել հավաքականում:

«Բարձր տրամադրությամբ ենք մոտեցել այս խաղերին, չնայած որ ընկերական են: Մեր հավաքականի համար նոր փուլ է սկսվում՝ մեզ համար որպես ֆուտբոլիստ և երկրպագուների համար, որպես երկրպագու: Սա մեր շանս է: Ցանկացած խաղի պետք է լավ պատրաստվենք: Մարզավիճակս բավարար է, ես կարծում եմ, որ կօգնեմ հավաքականին: Մինասյանի գլխավորությամբ դեպի դրականը փոփոխություններ կլինեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝լրագրողների հետ զրույցում ասաց Ղազարյանը:

Անդրադառնալով հավաքականի նորեկներին՝ Ղազարյանը շեշտեց, որ շփում ունեցել է նորեկ Արարատի հետ: «Մի քիչ հասկանում եմ պորտուգալերեն և միայն Արարատի հետ մի քանի բառ ենք փոխանակել: Պատրաստակամ ենք օգնելու, որ հարմարավետ զգան և օգնեն ընտրանուն»,-ասաց նա:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մայիսի 29-ին կմրցի Մալթայի հետ, ապա՝ հունիսի 4-ին ուժերը կչափի Մոլդովայի հավաքականի հետ։ Երկու խաղերը կկայանան Ավստրիայում։

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ