Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հոկտեմբեր

Հրշեջները մարել են անվադողերի գործարանում բռնկված հրդեհը


ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրշեջները մարել են նախկին ավտոդողերի գործարանի տարածքում բռնկված հրդեհը, որի պատճառով այրվել է մոտ 300 կգ մազութ։

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Մայիսի 23-ին, ժամը 14:37-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում գտնվող նախկին ավտոդողերի գործարանի տարածքում մազութի տարայից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ բռնկվել է տարայում (2 տ) մնացած մազութը (մոտ 300 կգ): 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:17-ին, մարվել՝ 15:24-ին:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան»:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ