Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Brexit-ը 900 ֆունտ ստեռլինգ Է նստել Մեծ Բրիտանիայի յուրաքանչյուր տնային տնտեսության վրա. Անգլիայի բանկ

Brexit-ը 900 ֆունտ ստեռլինգ Է նստել Մեծ Բրիտանիայի յուրաքանչյուր տնային տնտեսության վրա. Անգլիայի բանկ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի յուրաքանչյուր տնային տնտեսություն մոտավորապես 900 ֆունտ ստեռլինգ (1000 եվրո) Է կորցրել Եվրոպական միության (ԵՄ) կազմից երկրի դուրս գալու որոշումից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Անգլիայի բանկի ղեկավար Մարկ Քառնին:

«Տնային տնտեսությունների իրական եկամուտները 900 ֆունտով ցածր են այն կանխատեսումներից, որոնք արվել Էին 2016 թվականի մայիսին, ինչն իրենից փողերի մեծ գումար Է ներկայացնում»,-նրա խոսքը մեջբերում Է The Guardian թերթը: Քառնին նաեւ նշել Է, որ Brexit-ից հետո ՀՆԱ-ի ծավալը 2 տոկոսով պակաս Է եղել, քան կանխատեսվում Էր հանրաքվեից առաջ:

ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները: Երկխոսությունը պետք Է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք Է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am