Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հայաստանի ռուսական ռազմակայանում կայացել Է զինծառայողների՝ պահեստ արձակման արարողությունը

Հայաստանի ռուսական ռազմակայանում կայացել Է   զինծառայողների՝ պահեստ արձակման արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի զինվորական կայազորի «Պատվո բլուր» հուշահամալիրում կայացել Է Հայաստանի ռուսական ռազմակայանի՝ զորակոչով զինծառայողների պահեստ արձակման հանդիսավոր արարողությունը: Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններից զինվորներին եւ սերժանտներին ի հիշատակ հանձնել են պատիճներ՝ Ռուս սպաների գերեզմանից վերցված հողով, որոնք 100 տարի առաջ Հայաստանի տարածքում մասնակցել են պատերազմների: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:

Զինծառայողները, նրանց ընտանիքների անդամները, վետերանները եւ հրավիրված հյուրերը դարձել են Զինվորական պատվի մարտական դրոշին հրաժեշտ տալու վկաները:

Ռուսական կայսրության գոյության ժամանակներից ի վեր զորամասի Մարտական դրոշին հրաժեշտ տալու արարողությունը միշտ Էլ Ռուսական բանակի պատմական ավանդույթների անկապտելի մասն Է եղել»,- ասել Է ռազմակայանի հրամանատար գնդապետ Վլադիմիր Ելկանովը: Լավագույն զինծառայողները միավորման հրամանատարության կողմից խրախուսվել են «Կովկասում ծառայության համար» կրծքանշաններով եւ պատվոգրերով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am