Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Դմիտրի Գվինդաձեն շնորհավորել է Ատոմ Ջանջուղազյանին ֆինանսների նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Նա հավաստիացրել է, որ ՎԶԵԲ-ը կշարունակի Հայաստանին ցուցաբերել ինչպես տեխնիկական, այնպես էլ ծրագրային աջակցություն: ՎԶԵԲ գրասենյակի ղեկավարը նշել է, որ իրենց կողմից հիմնականում ֆինանսավորվում է տնտեսության իրական հատվածը: Ինչպես նաև իրականացվում են ծրագրեր առավելապես ֆինանսական և էներգետիկ ոլորտներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության հնարավոր ուղղություններն ու հետագա ընթացքը: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ շարունակվելու է ֆինանսների նախարարության բարեփոխումների օրակարգի իրականացումը, ինչպես նաև այն, որ Կառավարության` քննարկման փուլում գտնվող ծրագիրը կսահմանի առաջնահերթություններ, որոնք վստահաբար հիմնված կլինեն հավասարակշռված որոշումների վրա ու կորոշակիացնեն անելիքները բոլոր ոլորտներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am