Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սեւանցիները շուքով դիմավորեցին աշխարհի առաջնությունը շահած եռամարտիկներին

Սեւանցիները շուքով դիմավորեցին աշխարհի առաջնությունը շահած եռամարտիկներին

ԳԱՎԱՌ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւան քաղաքի ներկայացուցչական պատվիրակությունը, քաղաքապետ Սարգիս Մուրադյանի գլխավորությամբ, «Զվարթնոց» օդանավակայանում շուքով դիմավորեց համաքաղաքացի եռամարտիկներին՝ աշխարհի առաջնությունից ոսկե եւ արծաթե մեդալներով վերադարձած Վարազդատ Հակոբյանին եւ Կարեն Առաքելյանին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետի խորհրդական Արմինե Ղուկասյանը, Ուկրաինայի Լուցկ քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում Սեւանի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի մարզիկ, մարզիչ Յուրի Սարգսյանի սան, 29 տարեկան Վարազդատ Հակոբյանը գրանցեց շռնդալից հաղթանակ` նվաճելով 2 ոսկե մեդալ, դառնալով աշխարհի չեմպիոն: Նույն դպրոցի սան, 15 տարեկան Կարեն Առաքելյանն էլ նվաճեց փոքր ոսկե մեդալ, բայց ընդհանուր արդյունքներով բավարարվեց արծաթե մեդալով:
«Վարազդատը (67, 5կգ) երկու վարժության արդյունքում բարձրացրել է 385 կգ: Գրանցված արդյունքը բավական էր 3-րդ վարժությունը չկատարելու համար: Ն. Դագարյանի անվան մարզադպրոցից աշխարհի առաջնությանը մասնակցում էր նաեւ մարզիչ Գառնիկ Աբրահամյանի սանը` 15-ամյա Կարեն Առաքելյանը (82կգ): Կարենն էլ աչքի է ընկել բարձր պատրաստվածությամբ, ֆիզիկական լավագույն որակներով: Նա 3 վարժության արդյունքում գրանցել է 450 կգ արդյունք: Ձգում վարժության ժամանակ բարձրացրել է 200 կգ, նվաճել ոսկե մեդալ, իսկ ընդհանուր արդյունքներով` արծաթե մեդալ:
… «Զվարթնոց» օդանավակայան էր մեկնել սեւանցիների ներկայացուցչական պատվիրակություն` Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի գլխավորությամբ: Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի փողային նվագախմբի հնչյունների ներքո մարզիկներին դիմավորեցին համայնքի ղեկավարը, մարզադպրոցի տնօրենը, մարզիչներն ու մարզիկները, համայնքի ավագանու անդամներ: Դիմավորման արարողակարգը շարունակվեց նաեւ Սեւանում: Հնչում էին շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ: «Սեւան» պարային համույթի սաների կատարումները հաջորդում էին միմյանց: Առաջիկայում էլ Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի մոտ կկազմակերպվի ընդունելություն, որին կմասնակցեն աշխարհի առաջնության մրցանակակիրներն ու նրանց մարզիչները»,-նշեց Արմինե Ղուկասյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am