Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ճանաչվել են Կուբայում տեղի ունեցած ավիաաղետի 111 զոհերից 50-ը

Ճանաչվել են Կուբայում տեղի ունեցած ավիաաղետի 111 զոհերից 50-ը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կուբայի իշխանությունները շարունակում են երկրում տեղի ունեցած ավիաաղետից զոհվածների նույնականացման աշխատանքը, արդեն ճանաչված են ողբերգության 111 զոհերից 50-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է երկրի դատական բժշկության ինստիտուտի տնօրեն Սերխիո Ռաբելը:

«Կարող եմ հայտնել, որ 50 մարմին ճանաչված Է, այդ թվում` մեքսիկական անձնակազմի չորս անդամների»,- Ռաբելի հայտարարությունը մեջբերել Է Milenio պորտալը: Անձնակազմի վեց անդամներից դեռեւս նույնականացված չեն երկուսը:

Նաեւ առայժմ ճանաչված չեն եւս չորս օտարերկրացիների աճյունները՝ երկու արգենտինացու, մեքսիկացի զբոսաշրջիկի եւ Արեւմտյան Սահարայի մի բնակչի:

Մայիսի 18-ին Boeing 737-200-ը, որը կատարում Էր Հավանա - Օլգին չվերթը, մեկնումից շատ չանցած ընկել Է Խոսե Մարտինի անվան օդանավակայանի եւ Հավանայի Սանտյագո դե լաս Վեգաս արվարձանի միջեւ: ԶԼՄ-ների տվյալներով՝ ինքնաթիռում եղել Է 113 մարդ, ներառյալ անձնակազմի անդամները, 111 մարդ զոհվել Է, երկու կին գտնվում Է օրհասական վիճակում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am