Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Եվրոպացի դպրոցականներին կարող են պարտավորեցնել երկու օտար լեզու սովորել

Եվրոպացի դպրոցականներին կարող են պարտավորեցնել երկու օտար լեզու սովորել

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը առաջարկում Է, որ Եվրամիության անդամ երկրների միջնակարգ դպրոցների բոլոր շրջանավարտները տիրապետեն ոչ թե մեկ, ինչպես այսօր Է, այլ առնվազն երկու օտար լեզվի:

Սա Եվրահանձնաժողովի կողմից առաջարկված մինչեւ 2025 թվականը համաեվրոպական կրթական տարածության ստեղծման նախագծի բաղկացուցիչ մասն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 22-ին հայտնել Է կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի եվրակոմիսար Թիբոր Նավրաչիչը:

«Մենք միջոցառումներ ենք առաջարկում այն բանն ապահովելու համար, որ ԵՄ-ում բոլոր երեխաները կարողանան վաղ հասակից որակյալ կրթություն ստանալու հնարավորություն ունենալ… Մենք քննարկման ենք դնում լեզուների դասավանդման եւ ուսումնասիրման բարելավման նախաձեռնությունը: Մեր վերջնական նպատակն այն Է, որ բոլոր մարդիկ միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո, բացի մայրենի լեզվից, կարողանան խոսել առնվազն երկու օտար լեզվով»,-ասել Է նա լրագրողներին Բրյուսելում:

Նավրաչիչն ընդգծել Է, որ խոսքն «ավելի նշանակալի բանի մասին Է, քան որպես բազային լեզու անգլերենի ուսումնասիրումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am