Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

ԱԺ նոր պատգամավորները երդմամբ ստանձնեցին պարտականությունները

ԱԺ նոր պատգամավորները երդմամբ ստանձնեցին պարտականությունները

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նոր պատգամավորները երդմամբ ստանձնեցին պատգամավորի պարտականությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստի մեկնարկին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոր պատգամավորներին հերթով ամբիոնի մոտ հրավիրեց՝ երդվելու համար:

Պատգամավորներն ընթերցեցին հետևյալ տեքստը. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման և բարգավաճման երդվում եմ՝ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային և համամարդկային արժեքների պահպանման համար»:

Պատգամավորի պարտականությունները երդմամբ ստանձնեցին «Ելք» խմբակցության նորընտիր պատգամավորներ Ալեն Սիմոնյանը, Հրաչյա Հակոբյանը, Հովիկ Աղազարյանը, Հայկ Կոնջորյանը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը:

Նորընտիր պատգամավորները խորհրդարանում փոխարինել են այն պատգամավորներին, ովքեր տեղափոխվել են նոր կառավարություն (ձևավորվել է մայիսի 12-ին) կամ ապրիլից Հայաստանում մեկնարկած շարժման ընթացքում մանդատից հրաժարվելու դիմումներ են ներկայացրել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am