Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Վրաստանի վարչապետը եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականը քննարկել են երկկողմ հարաբերությունները

Վրաստանի վարչապետը եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականը քննարկել են երկկողմ հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ուես Միթչելի միջեւ Վաշինգտոնում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի եւ ԱՄՆ-ի երկկողմ համագործակցությունը, տարածաշրջանի իրադրությունը եւ առեւտրատնտեսական հարաբերությունները:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Վրաստանի կառավարության վարչակազմը: «Կողմերը քննարկեցին Վրաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները, այդ թվում՝ առեւտրատնտեսական ուղղությունը եւ մշակութային ու կրթակական ոլորտներում համագործակցության ակտիվացումը»,- ասված Է հայտարարության մեջ, որը տարածել Է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:

Կողմերը արծարծել են նաեւ ՆԱՏՕ-ի՝ Բրյուսելում կայանալիք առաջիկա գագաթնաժողովը եւ նշել Վրաստանի հեռանկարը եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին: «ԱՄՆ-ը պաշտպանում Է ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումը եւ դաշնակիցների հետ միասին գագաթնաժողովում կհաստատի երկրի հաջողությունն այդ ճանապարհին»,- նշվում Է հայտարարության մեջ: Վրաստանի կառավարական պատվիրակության այցը ԱՄՆ կշարունակվի մինչեւ մայիսի 23-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am