Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Դանիայի ներգաղթի նախարարը մուսուլմաններին առաջարկել Է արձակուրդ գնալ Ռամադան ամսին

Դանիայի ներգաղթի նախարարը մուսուլմաններին առաջարկել Է արձակուրդ գնալ Ռամադան ամսին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիայի ներգաղթի ու ինտեգրացման նախարար Ինգեր Ստոյբերգը Ռամադանի պատվիրանները կատարող մուսուլմաններին, որոնք հրաժարվում են ուտելիքից ու խմիչքից, կոչ Է արել արձակուրդ գնալ, որպեսզի վտանգներ չստեղծեն թագավորության մնացած բնակիչների համար:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 21-ին հայտնել են դանիական ԶԼՄ-ները: «Ես ցանկանում եմ հորդորել բոլոր մուսումաններին՝ իրենց աշխատատեղերը թողնել Ռամադան ամսին՝ Դանիայի մնացած հասարակության համար բացասական հետեւանքներից խուսափելու համար»,- գրում Է Ստոյբերգը BT դանիական թերթի իր սյունակում:

Ստոյբերգը նշում Է, որ Դանիայում գործում Է դավանանքի ազատությունը, սակայն Ռամադանի պատվիրանների կատարումը կարող Է վտանգավոր լինել հասարակության մնացած մասի համար: Մասնավորապես, նախարարը որպես օրինակ բերել Է մուսուլման վարորդներին, որոնք օրական ավելի քան տասը ժամ սնունդ չեն ընդունում, բայց շարունակում են գտնվել ղեկի առջեւ: «Դա կարող Է վտանգավոր լինել մեզ բոլորիս համար»,-ընդգծել Է Ստոյբերգը, հավելելով, որ Ռամադանն ազդում Է մարդկանց «անվտանգության եւ արդյունավետության» վրա: 2018 թվականին Ռամադանն սկսվել Է մայիսի 16-ին եւ տեւելու Է մինչեւ հունիսի 14-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am