Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Հրավառություն», «Հաղթանակ», «Մտորումներ». Բացվեց Դավիթ Դանիելյանի անհատական ցուցահանդեսը

«Հրավառություն», «Հաղթանակ», «Մտորումներ». Բացվեց Դավիթ Դանիելյանի 
անհատական ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ գեղանկարիչ Դավիթ Դանիելյանի  ցուցահանդեսում ներկայացված է աբստրակտ ոճում արված 19 կտավ, որից յուրաքանչյուրն իր պատմությունն ու էներգիան ունի:

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ մայիսի 21-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում: Այն նվիրված էր ՄԱԿ-ի հիշարժան օրերից մայիսի 21-ին նշվող Հանուն երկխոսության և զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրվան:

«Այստեղ ցուցադրված կտավներն արտացոլում են իմ հոգու գույները, իմ զգացողությունները, որոնք ապրել եմ այս կամ այն պահին, ամեն նկար իր կյանքն ունի: Դրանք ավելի շուտ իմ երեխաներն են, քանի իմ  ստեղծագործությունները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նշեց նկարիչը:

Նա հավելեց, որ իրեն երջանիկ կզգա, եթե արվեստասերները դրական տպավորություններով հեռանան ցուցասրահից:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն ասաց, որ տարբեր հակամարտություններ հնարավոր է լուծել մշակութային բազմազանության միջոցով: «Ուրախ ենք և հպարտ այստեղ ողջունելու տաղանդավոր նկարիչ Դավիթ Դանիելյանին, ում գործերում առկա է բազմազանությունը. դրանցում վառ արտահայտված է այն ոգին, որը դարեր շարունակ ունեցել է հայ մշակույթը»,-ընդգծեց նա:

 Ծրագրերի ղեկավար Գերդ Բուտայի խոսքով` մեծ պատիվ է ներկայացնել մի մշակութային գործչի, որի ստեղծագործություններում գունային առատություն կա: «Արվեստի քննադատ չեմ, բայց շատ եմ հավանում «Փոթորիկ» կտավը, որում ասես Հայաստանն է ներկայացված: Իմ ամենասիրելի կտավը «Քարանձավն» է: Նկատում եմ, որ այն շատերին է դուր գալիս: Մարդիկ կանգնում են դրա առաջ ու փորձում խորն ուսումնասիրել այն: Այդ կտավը կանչում է»,-խոստովանեց Բուտան:

Դավիթ Դանիելյանը ծնվել է 1992 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Կապան քաղաքում՝ արվեստագետի ընտանիքում:

2002-ին ընդունվել է Կապանի արվեստի դպրոց, այնուհետև գեղարվեստի դպրոցի գեղանկարչության բաժին: Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների և մրցույթների՝ արժանանալով մրցանակների և պատվոգրերի: 

2009-ին ընդունվել է Երևանի գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի դիզայնի բաժին, սակայն երկրորդ կիսամյակում փոխել է բաժինը` ընտրելով ինտերիեր-դիզայնը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am