Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ամասիայում կբացվի բրդի վերամշակման գործարան.գյուղնախարարը մասնակցել է ծրագրի մեկնարկի արարողությանը

Ամասիայում կբացվի բրդի վերամշակման գործարան.գյուղնախարարը մասնակցել է 
ծրագրի մեկնարկի արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը Ամասիա համայնքում մասնակցել է «ԵՄ-ն Շիրակի մարզին։ Նոր աշխատատեղեր շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի մեկնարկի արարողությանը։ Մասնակցում էին նաև ՀՀ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Շիրակի մարզպետի պաշտոնակատար Սեյրան Պետրոսյանը, «Մարդը կարիքի մեջ» ՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Վարդուհի Դադունցը, Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք և հյուրեր։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարար Խաչատրյանի խոսքով՝ ծրագրի իրականացմամբ կվերականգնվի մեր ազգային գորգագործության մշակույթը, գյուղատնտեսական համայնքում կստեղծվեն ոչ գյուղատնտեսական աշխատատեղեր, կդիվերսիֆիկացվեն բնակչության եկամուտները և կզարգանա ոչխարաբուծությունն իր ամբողջ արժեշղթայով: «Մենք խորհրդային տարիներին ունեցել ենք մինչև 2.2 մլն գլուխ ոչխար, այժմ գլխաքանակը 4-5 անգամ նվազել է, սակայն ոչխարաբուծությունը խիստ եկամտաբեր գործ է, և եթե կարողանանք ստեղծել ենթակառուցվածքներ, բարելավել կերային բազան, ճիշտ օժանդակություն ցուցաբերենք, թե՛ խոշոր ֆերմաներ կստեղծվեն, թե՛ տնային տնտեսությունները կավելացնեն ոչխարների գլխաքանակը»,- մասնավորապես նշել է գյուղատնտեսության նախարարը։

Նախարարն ընդգծել է, որ Շիրակի մարզը եղել է ոչխարաբուծության կենտրոններից մեկը և հաջողելու դեպքում կունենանք լավ մոդել, որը կարելի է կիրառել նաև Հայաստանի մյուս մարզերում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am