Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գիտնականները եկամուտների մակարդակի հետ ուղեղի առանձնահատկությունների կապ են բացահայտել

Գիտնականները եկամուտների մակարդակի հետ ուղեղի առանձնահատկությունների կապ են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու սոցիալ-տնտեսական վիճակը կապված Է ուղեղի անատոմիայի եւ ֆունկցիոնալության հետ, իրենց աշխատությունում պնդում են Տեխասի համալսարանի գիտնականները: Հետազոտությանը մասնակցել Է 20-ից մինչեւ 89 տարեկան 304 մարդ: Փորձի մասնակիցները պատմել են իրենց կրթության, կարիերայի եւ եկամուտների մասին, ինչից հետո նրանց գլխուղեղը հետազոտվել Է մագնիսա-ռեզոնանսային շերտագրության միջոցով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Արդյունքում գիտնականներն ստացել են տվյալներ գորշ նյութի ծավալի, կիսագնդերի կեղեւի հաստության եւ ուղեղի տարբեր մասերի միջեւ ֆունկցիոնալ կապերի մասին:

Հարադրելով երկու գիտափորձերի արդյունքները՝ հետազոտողները պարզել են, որ միջին տարիքի (35 – 64 տարեկան) ավելի հաջողակ մարդկանց մոտ ավելի շատ Է գորշ նյութը, ինչպես նաեւ ավելի ամուր են նեյրոնային կապերը նրանց պակաս հաջողակ հասակակիցների համեմատությամբ: Այդ արդյունքները կապում են ավելի լավ հիշողության եւ ծերունական թուլամտության ավելի փոքր ռիսկի հետ:

Հետազոտության հեղինակների կարծիքով՝ իրենց աշխատանքն ապացուցում Է, որ ապրելակերպը, սնունդը, շրջակա միջավայրը եւ կենսափորձն ազդում են առողջության եւ գլխուղեղի վիճակի վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am