Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Տարածքային կառավարման և զարգացման նախարարը կարևորում է երկրի համաչափ զարգացումը

Տարածքային կառավարման և զարգացման նախարարը կարևորում է երկրի համաչափ 
զարգացումը

ԳՅՈՒՄՐԻ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը կարևորում է երկրի համաչափ զարգացումը: Այս մասին մայիսի 20-ին Ամասիայում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ վստահեցրեց նախարարը՝ փաստելով, որ պետք է արվի հնարավոր ամեն ինչ մարզերի համաչափ զարգացման համար: «Մենք պետք է ամեն կերպ օժանդակենք, որ մարզեր ուղղորդվեն ինչպես մայրաքաղաքում առկա այն ռեսուրսը, որը հնարավոր է տեղափոխել մարզեր, այնպես էլ դրսից եկող ներդրումային ծրագրերը, որոնք գալիս և կենտրոնանում են Երևանում»,- նշեց նախարարը՝ փաստելով, թե դա պետք է տեսանելի լինի գործնական քայլերով: «Համայնքի ղեկավարն այսուհետև պետք է հասկանա, որ ժողովրդի կողմից ընտրված մարմին է և ոչ մի պարտավորություն չունի կատարելու կուսակցական հրահանգներ, պարտավորություն չունի դառնալ «ձայն հավաքող» և, այսպիսով, իր իսկ ղեկավարած համայնքի բնակիչների շահերը չպետք է ստորադասի այլոց շահերին: Այս ամենը պետք է բացառվի»,- նշեց նախարարը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», անդրադառնալով Շիրակի մարզպետի խնդրին՝ Սուրեն Պապիկյանը նշեց, որ ՀՀ վարչապետն այս պահին Շիրակի մարզպետի թեկնածություն դեռ չի առաջարկել: Առաջադրելուց հետո կառավարությունը կհաստատի այդ թեկնածությունը:
Խոսելով համայնքների խոշորացման ծրագրից, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարը նշեց, որ յուրաքանչյուր խոշորացում պետք է լինի հանրային լսումների արդյունքում: «Այս միավորվող համայնքների բնակիչներն իրենք պետք է հասկանան, որ միավորումը բխում է իրենց համայնքների շահերից: Դրա համար պետք է կարևորենք հետևյալ սկզբունքը՝ համայնքների տնտեսական զարգացումը պետք է լինի առաջնային»,-ասաց Սուրեն Պապիկյանը՝ ավելացնելով, որ այս պահին մարզերի ու մարզպետարանների միավորման հարց օրակարգում չկա, և վաղ է խոսել մարզպետների ապակուսակցականացման մասին։

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am