Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շախմատի Երևանի տղամարդկանց կիսաեզրափակիչ մրցաշարի չեմպիոն է դարձել Էրիկ Չաքրյանը

Շախմատի Երևանի տղամարդկանց կիսաեզրափակիչ մրցաշարի չեմպիոն է դարձել Էրիկ Չաքրյանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի անդամներ, գրոսմայստերներ Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի հիմնադրած Գրոսմայստերական դպրոցի սան 13-ամյա պատանի շախմատիստ Էրիկ Չաքրյանը 7 միավորով նվաճել է  Շախմատի Երևանի տղամարդկանց կիսաեզրափակիչ մրցաշարի չեմպիոնի կոչումը տոնել է  6 հաղթանակ, արել 2 ոչ-ոքի և ընդամենը 1 պարտություն: Էրիկը 57 կետով բարձրացրեց իր միջազգային վարկանիշը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գրոսմայստերական դպրոցի մամուլի ծառայությունից,մրցաշարում 6,5 միավորով 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է «Երևանի Արաբկիր վարչական շրջանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի մարզիչ Էդուարդ Սայադյանը, իսկ 3-րդ հորիզոնականը նույնքան միավորով զբաղեցրել է Լատուշ Սիմոնյանը:

Մրցաշարին մասնակցել են տարբեր դպրոցների ներկայացուցիչ 41 շախմատիստներ:

Մրցաշարն անցկացվել է մայիսի 11-ից 19-ը, «Երևանի Կենտրոն վարչական շրջանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ում։Կազմակերպիչն էր Երևանի շախմատի ֆեդերացիան: Մրցաշարի տնօրենն էր միջազգային կարգի մրցավար Նորայր Քալանթարյանը: Մրցաշարի միջին գործակիցը 2090 էր:

Մրցաշարն անցկացվել է 9 խաղափուլով, շվեյցարական մրցակարգով: Ժամակարգը՝  յուրաքանչյուր մասնակցին 90 րոպե 40 քայլի համար, որից հետո ավելացվում էր 30 րոպե՝ յուրաքանչյուր քայլին 30 վայրկյան հավելումով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am