Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դավիթ Բեկի փողոցում երեք ավտոմեքենաներ են բախվել իրար. կա նույնքան տուժած

Դավիթ Բեկի փողոցում երեք ավտոմեքենաներ են բախվել իրար. կա նույնքան տուժած

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության  «911» ծառայությունը մայիսի 20-ին, ժամը 07:22-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում՝ գաջի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ, ինչպես նաև Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը, որը, սակայն, անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձվել է:

Պարզվել է, որ Դավիթ Բեկի փողոցի տներից մեկի մոտակայքում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի (վարորդը՝ Գ. Մ.), «Opel Astra» մակնիշի (վարորդը՝ Ա. Ա.) և «ԻԺ-2715» մակնիշի (վարորդը՝ Ա. Հ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Փրկարարները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը ևս հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am