Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Այլընտրանք՝ Գերմանիայի համար» կուսակցությունը դիմել է Սահմանադրական դատարան՝ ընդդեմ Անգելա Մերկելի

 «Այլընտրանք՝ Գերմանիայի համար» կուսակցությունը դիմել է Սահմանադրական 
դատարան՝ ընդդեմ Անգելա Մերկելի

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աջ-պահպանողական «Այլընտրանք՝ Գերմանիայի համար» կուսակցությունը Սահմանադրական դատարան բողոք է ներկայացնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի դեմ՝ նրա կողմից իրականացվող միգրացիոն քաղաքականության համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով
РБК-ն, այս մասին հաղորդում է գերմանական Zeit պարբերականը՝ հղում կատարելով կուսակցության փաստաբան Ստեֆան Բրանդներին: Փաստաբանի խոսքով՝ 2015-ի սեպտեմբերին Ավստրիայի հետ սահմանները փախստականների առջև բացելու Մերկելի որոշումը կայացվել է խախտումներով: Կուսակցությունում կարծում են, որ միգրացիոն քաղաքականության մշակման ժամանակ կառավարությունը խախտել է Բունդեսթագի իրավունքը մասնակցել դրա ստեղծմանը: «Այս հայցը կարող է փոխել աշխարհը, և այն կփոխի, եթե հաջողությամբ պսակվի»,-ասել է Բրանդները։

2015-ի սեպտեմբերին Գերմանիայի կանցլերը համաձայնել էր իր երկիր թողնել փախստականների Մերձավոր Արևելքից: 2015-ին ավելի քան 1 միլիոն փախստական է եկել երկիր: Երկու տարի հետո՝ 2017-ին, Բունդեսթագում հայտարարեցին, որ կանցլերի որոշումը հակասում է Գերմանիայի Սահմանադրությանը՝ համաձայն որի նմանատիպ գործողությունները կարող են իրականացվել միայն խորհրդարանում քվեարկությունից հետո։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am