Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Օգոստոս

Աշոտ Հակոբյանն ընդունել է ԱԶԲ պատվիրակությանը

Աշոտ Հակոբյանն ընդունել է ԱԶԲ պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը մայիսի 18-ին ընդունեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Շեյն Ռոզենթալի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Ողջունելով և շնորհավորելով նախարարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ԱԶԲ պաշտոնյան ներկայացրեց Հայաստանի ճանապարհաշինության ոլորտում բանկի կողմից իրականացվող գործունեությունը: 

Անդրադարձ եղավ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին», Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ-6) մայրուղու հիմնանորոգման ընթացքին։ 

Նախարար Աշոտ Հակոբյանը նշեց, որ պաշտոնը ստանձնելուց հետո այս կարճ ժամանակահատվածում հասցրել է որոշ չափով ծանոթանալ իրականացվող աշխատանքների ընթացքին։ Նա ընդգծեց, որ Հյուսիս-հարավ մայրուղու կառուցումը շատ կարևոր նշանակություն ունի մեր երկրի համար։ Հասարակության արձագանքը ճանապարհի կառուցման շուրջ միանշանակ չէ։ Ուստի, պետք է առավելագույն ջանքեր գործադրել, բեկումնային փոփոխություններ կատարել, որպեսզի ծրագիրը հաջողությամբ առաջ մղվի։ 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ընթացիկ նախագծերի և ապագա ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք մանրամասներ։ 

Կողմերը հույս հայտնեցին, որ հետագա փոխգործակցությունը կլինի շարունակական և առավել արդյունավետ: 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ