Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գյումրիում սպանությունների գործով կա մեղադրյալ

Գյումրիում սպանությունների գործով կա մեղադրյալ

 ԳՅՈՒՄՐԻ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում մայիսի 17-ին գրանցված սպանություններով արդեն  մեղադրյալ կա: Այս մասին մայիսի 17-ին լրագրողներին տեղեկացրեց Շիրակի մարզի  դատախազ Կարեն Գաբրիելյանը

Դեպքի վայրի զննությանը ներգրավվել է քննչական խումբ և նշված  այդ տեղից  հայտնաբերվել են  պարկուճներ և 1  չկրակած փամփուշտ: «Քննիչի կողմից անմիջապես հարուցվել է քրեական գործ ՀՀ  քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2 մասի 1 և 6 կետերով և 235  հոդվածի հատկանիշներով: Այժմ կատարվում են բազմածավալ աշխատանքներ՝  դեպքի բոլոր հանգամանքները  պարզելու  համար: Արդեն գործով կան տվյալներ ենթադրյալ հանցանք կատարած անձի ինքնության վերաբերյալ: Այժմ հետաքննության մարմնի կողմից ձեռնարկվում են բոլոր օպերատիվ հետախուզական միջոցառումները նշված անձին  հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին բերելու համար»,-նշեց Կարեն Գաբրիելյանը՝  փաստելով, որ ըստ նախնական ուսումնասիրության սպանության զենքը  եղել  է ինքնաձիգ:

 «Սպանությունը միանշանակ, կենցաղային հողի վրա է՝  ինչպես սպանվածները, այնպես էլ մյուս կողմը խոսակցություն են ունեցել առիթի հետ կապված, ինչն էլ հանգեցրել է դեպքին: Ըստ գործով եղած տվյալների՝ սպանվածներից մեկը նախկինում սպանության համար  դատապարտված է եղել, սակայն սա միանշանակ հաշվեհարդար չէ: Սպանվածները  հորեղբոր տղաներ  են, բայց սպանվածներն ու ենթադրյալ հանցանք կատարած անձը ազգակցական կապ չունեն: Ի դեպ, եղել է  ենթադրյալ հանցանք կատարած 1 անձ: Արդեն   իսկ իմ հանձնարարությամբ քննիչը որոշում է կայացրել տվյալ անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Իմ կողմից նաև հանձնարարվել է այդ անձի նկատմամբ հայտարարել հետախուզում՝ նրան այսօր չհայտնաբերելու դեպքում: Մեղադրյալը Գյումրիից է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց դատախազը:

Քրեական գործով պարզվել է նաև մարմինները  բժշկական կենտրոն տեղափոխած մեքենայի պետհամարանիշը, սակայն դեռևս վարորդը չի հայտնաբերվել: Գործով կա ականատես գործող անձ, ով հարցաքնվել է:

Մայիսի 17-ին, ժամը 17:15-ին Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենային վնասվածքներից տուժած երկու քաղաքացի: Նրանք Գյումրի քաղաքի բնակիչներ Վարդան և Թելման Կարապետյաններն են: Բժշկական կենտրոնում հաստատվել է նրանց կլինիկական մահը: ՀՀ ոստիկանությունն ահազանգ է ստացել բժշկական կենտրոնից: Դեպքը տեղի է ունեցել Ղուկասյան փողոցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am