Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Մայիս

Եվրահանձնաժողովը չեղարկեց Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների գործողությունը ԵՄ-ի տարածքում


ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը «մայիսի 18-ին միջոցառումների առաջին փաթեթն Է ընդունել Իրանում ԱՄՆ-ի պատժամիջոցներից ԵՄ-ի ընկերությունների պաշտպանության վերաբերյալ»՝ իրավաբանորեն դրանք լուծարելով Եվրամիության տարածքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ:

Առաջին քայլը դարձել Է «արգելափակող կանոնակարգի» հաստատումը, որը «արգելում Է ԵՄ-ի ընկերություններին՝ կատարել ԱՄՆ-ի արտերկրյա պատժամիջոցները, թույլատրում Է ընկերություններին դատական կարգով փոխհատուցել կորուստները այդ պատժամիջոցները կատարող երրորդ անձանցի գործողություններից եւ չեղարկում Է ԱՄՆ-ի պատժամիջոցների կատարման վերաբերյալ օտարերկրյա ցանկացած դատական վճռի գործողությունը ԵՄ-ի տարածքում», ասված Է փաստաթղթում:

Հայտարարության տեքստում նաեւ նշվում Է, որ Էներգետիկայի եւ կլիմայի հարցերով եվրահանձնակատար Միգել Արիաս Կանիետեն «արդեն այս հանգստյան օրերին կայցելի Թեհրան»՝ քննարկելու Իրանի եւ ԵՄ-ի միջեւ Էներգետիկական համագործակցության զարգացումը:

«Վստահության ամրապնդման միջոցների շրջանակում Եվրահանձնաժողովը կշարունակի Իրանի հետ սեկտորալ համագործակցության խորացումը եւ նրան օժանդակության ցուցաբերումը, ներառյալ Էներգետիկայի հատվածում, այդ թվում՝ միջին ու մանր ձեռնարկությունների համար: Որպես առաջին քայլ Էներգետիկայի եւ կլիմայի հարցերի եվրահանձնակատար Միգել Արիաս Կանիետեն Թեհրան կայցելի արդեն այս հանգստյան օրերին»,-ասված Է հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:-




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ