Վինձորում փորձել են արքայազն Հարրիի եւ Մեգանի հարսանեկան երթը
14:05, 18 Մայիս 2018
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանիքից երկու օր առաջ Վինձոր քաղաքում անցկացվել Է հարսանեկան երթի փորձը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Լրագրողներ եւ ամբողջ աշխարհից ավելի քան 100 հազար մարդ Է վաղօրոք ժամանել այս ոչ մեծ թագավորական քաղաք, որը գտնվում Է Լոնդոնից ոչ հեռու՝ Բերքշիրի կոմսությունում:
Մայիսի 17-ին զբոսաշրջիկները եւ տեղի բնակիչները դիտել են, թե զինվորականներն ինչպես են օգնում հարսանեկան փորձնական երթի անցկացմանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում