Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տրավոլտան Կաննում կրակոտ պար Է կատարել 50 Cent-ի թրեքի ներքո

Տրավոլտան Կաննում կրակոտ պար Է կատարել 50 Cent-ի թրեքի ներքո

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասան Ջոն Տրավոլտան 50 Cent-ի թրեքի ներքո կատարած կրակոտ պարով ուրախացրել Է սոցիալական ցանցերի օգտատերերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ռեփերը ելույթ Է ունեցել Կաննում «Գոթթիի վարքականոնը» դրամայի պրեմիերայի ժամանակ, որում Տրավոլտան գլխավոր դերակատարն Է:

Ինչ-որ մի պահի դերասանը բեմ Է դուրս եկել՝ պարելու Just A Lil Bit թրեքի ներքո: Դատելով հանդիսականների արձագանքից՝ նրանք գոհ են մնացել: «Ես եւ Ջոն Տրավոլտան «տժժում» ենք: Երդվում եմ՝ ես այստեղ եմ ժամանել միայն նրա համար»,- գրել Է 50 Cent-ը Twitter-ում՝ հրապարակելով պարող 64-ամյա դերասանի մասնակցությամբ հոլովակը: 50 Cent-ի թվիթի շուրջ մեկնաբանություններում օգտատերերը հիշել են դերասանի մյուս նշանավոր պարերն այնպիսի ֆիլմերից, ինչպիսիք են «Քրեական ընթերցվածք»-ը եւ «Բրիոլին»-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:-


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am