«Հոմենըթմեն»-ը բասկետբոլի Լիբանանի չեմպիոնն է
09:18, 16 Մայիս 2018
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեյրութի Հայ մարմնակրթական ընդհանուր միության տղամարդկանց բասկետբոլի թիմը դարձավ Լիբանանի չեմպիոն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` եզրափակչում «Հոմենըթմեն»-ը մրցում էր «Ռիադ»-ի հետ: Թիմերը պետք է մրցեին 7 խաղում և երկրի չեմպիոն կոչումը կնվաճեր 4 հաղթանակ տոնած ակումբը: «Հոմենըթմեն»-ին հաջողվեց դիմակայության 4:3 հաշվի շնորհիվ դառնալ Լիբանանի չեմպիոն:
«Հոմենըթմեն»-ի բասկետբոլի թիմը հիմնադրվել է 1918 թվականին և համարվում է Լիբանանի հնագույն բասկետբոլային ակումբներից մեկը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում