Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շիրակի պետհամալսարանի ռեկտորը պաշտոնից հրաժարվելու դիմում է գրել

Շիրակի պետհամալսարանի ռեկտորը պաշտոնից հրաժարվելու դիմում է գրել

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկայում Շիրակի պետական համալսարանում տեղի կունենան բուհի ռեկտորի նոր ընտրություններ: Բուհի խնդրի հանգուցալուծման նպատակով մայիսի 15-ին բուհում էր ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը նախ հանդիպում ունեցավ ռեկտոր Սահակ Մինասյանի և  ուսանողների ու դասախոսների հետ, ապա պատասխանել լրագրողների  հարցերին:  

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ, ասուլիսի ընթացքում նախարարը տեղեկացրեց, որ մինչ բուհի ռեկտորի նոր  ընտրությունները բուհը կղեկավարի պրոռեկտոր Երվանդ Սերոբյանը: «Պարոն Մինասյանը շատ լուրջ քայլի է դիմել, սա փոխզիջումային ողջունելի քայլ է առկա իրավիճակը հանդարտեցնելու եւ ակադեմիական գործընթացը վերականգնելու համար: Ես պորֆեսորադասախոսական կազմին խորհուրդ եմ տալիս չսրել իրավիճակը: Սա լուծում է, որը թույլ կտա դուրս գալ ստեղծված իրավիճակից: ԿԳ նախարարությունը ելնելու է բացառապես ոլորտի շահերից, եւ որեւէ մեկին առավելություն չի տրվելու: Ես հաջորդ շաբաթ կրկին կգամ Գյումրի, կհանդիպեմ դասախոսների եւ ուսանողների հետ»,- նշեց նախարարը:

Հանդիպման ժամանակ Սահակ Մինասյանը վստահեցրեց, որ իր կողմից պաշտոնը լքելու որոշումը կապ չունի  բուհի կառավարման խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանի հրաժարականի հետ: «Ամեն ինչ չկապենք դրա հետ: Մեր մոտ ինստիտուցիոնալ խնդիրներ կան, և եթե չլինեին այդ խնդիրները, ամեն ինչ իրավական դաշտ կտեղափոխվեր»,-նշեց Սահակ Մինասյանը՝   փաստելով, որ Ֆելիքս  Ցոլակյանի հրաժարականից հետո  բուհի նոր կառավարման խորհրդի կազմ ձևավորելու անհրաժեշտություն է առաջ եկել: Սահակ Մինասյանը չմանրամասնելով հետագա քայլերն այդ թվում արդյոք կմասնակցի՞ բուհի ռեկտորի նոր ընտրություններին: «Հետոի մասին կասեմ հետո»,-հավելեց  Սահակ Մինասյանը: 

«Կարծում եմ, բոլոր մնացած բուհերում և ուսումնական հաստատություններում խնդիրները պետք է այսպես լուծվեն՝ բանակցությունների ու փոխզիջումների միջոցով:  Պետք է  հաշվի առնենք, որ  Հայաստանում իրավիճակ է փոխվել, պետք է հաշվի առնեք, որ Հայաստանում ունենք նոր իրողություններ, բայց այդ իրողությունները չպետք է մեզ հանեն օրենքի ու օրինականության դաշտից: ՀՀ ԿԳ  նախարարությունն ամբողջությամբ շահագրգիռ կողմերի տրամադրության տակ է: Մենք կողմնապահություն չենք դրսևորում, ԿԳ նախարարությունը ելնում է ոլորտի շահերից, և  որևէ  մեկին առավելություն չենք տալու»,- նշեց Արայիկ Հարությունյանը՝  ավելացնելով, որ այս ընթացքում հանդիպումներ է ունեցել կողմերի հետ: «Ինձ համար անընդունելի էր բուհում ոչ ակադեմիական մթնոլորտը, երբ փոխադարձ  վիրավորանքների պայմաններում «լուծվում էր» Հայաստանի բուհերից մեկի՝  Շիրակի համալսարանի հարցը»,-հավելեց նախարարը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am