Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Համահայկական նվագախմբի համերգին հնչեցին հայ ականավոր կոմպոզիտորների գործերը

Համահայկական նվագախմբի համերգին հնչեցին հայ ականավոր կոմպոզիտորների 
գործերը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համահայկական նվագախումբն իր շուրջ է համախմբել աշխարհի 21 երկրից ժամանած 90 պրոֆեսիոնալ երաժշտի: Նվագախմբի «Վերածննդից հաղթանակ» խորագրով երևանյան համերգը տեղի ունեցավ մայիսի 14-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Նվագախումբը երաժշտասերներին ներկայացրեց  հայ կոմպոզիտորների լավագույն ստեղծագործությունները:

«Շատ եմ կարևորում այն հանգամանքը, որ դարձյալ 21 պետությունից ունենք մասնակիցներ: Զբաղվածության պատճառով այս տարի արտերկրից ժամանած երաժիշտների թիվը մի փոքր նվազել է, և նվագախումբը համալրվել է տեղացի ստեղծագործողներով: Նշեմ, որ մեկ համերգային ծրագրով հանդես ենք եկել Ստեփանակերտում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նշեց նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը:

Նրա խոսքով՝ նման ծրագրերը հայ երաժիշտների համախմբման միջոց են,  նրանց հնարավորություն են տալիս վերադառնալ հայրենիք, համագործակցությունների համար հարթակ ստեղծել:

Պորտուգալիայից Հայաստան ժամանած ջութակահարուհի Նարինե Դելլալյան ասաց, որ երկրորդ անգամ է մասնակցում հրաշալի նախաձեռնությանը, որի միջոցով զգում է հայ երաժիշտներին միասնական ուժը: «Ապրելով դրսում՝ բոլորս ենք համախմբման կարիք զգում: Այն տոնական տրամադրությունը, որը կա նվագախմբում, դա է փաստում: Նախագծի նպատակը նույնպես շատ  կարևոր է. հայրենիք կառուցելու գործում լինի Հայաստան,  թե Սփյուռք, պետք է համախմբված լինել»,-շեշտեց նա:

«Բազմաթիվ հայեր Հայաստանից մեկնել են 90-ականների սկզբին: Այս նախագիծը մեզ հնարավորություն է տալիս վերադառնալ հայրենիք և մեր ներդրումն ունենալ այստեղ»,-ընդգծեց ջութակահար Արմեն Մովսեսյանը:

Համերգային ծրագրի դիրիժորներն էին Էդուարդ Թոփչյանը, Սերգեյ Սմբատյանը, Վահան Մարտիրոսյանը: Որպես մենակատարներ ելույթ ունեցան  շեփորահար Դանիել Մելքոնյանը,  երգչուհի Սոնա Ռուբենյանը, դուդուկահար Կամո Սեյրանյանը, օպերային երգիչներ Հովհաննես Այվազյանը  (տենոր),  Գուրգեն Բավեյանը (բարիտոն):
Համերգի կարևոր մասն էին կազմում Հայաստանի պետական կամերային,
Երևանի պետական կամերային, «Հովեր» պետական կամերային,
Երևանի ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախմբերը:

Երաժշտական խմբագիրը Վարդուհի Մինասյանն էր, իսկ ռեժիսորը` Արամ Սուքիասյանը:

Ծրագրում հնչեցին  Ալեքսանդր Հարությունյանի,  Ավետիս Բերբերյանի, Էդգար Հովհաննիսյանի,  Ալեքսանդր Հարությունյանի, Արամ Խաչատրյանի և մի շարք այլ ականավոր կոմպոզիտորների ստեղծագործություններ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am