Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Էրդողանի այցը Մեծ Բրիտանիա ուղեկցվում է բողոքի ցույցերով

Էրդողանի այցը Մեծ Բրիտանիա ուղեկցվում է բողոքի ցույցերով

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ  Թայիփ Էրդողանի եռօրյա այցելությունն ուղեկցվում է բողոքի մեծ ակցիաներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով բրիտանական Express պարբերականը, Էրդողանը մայիսի 14-ին ժամանել է Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտ՝  Chatham House անվտանգության խստացված միջոցների ներքո:

Թուրքիայի նախագահի դեմ բողոքի ցույցի ժամանակ մայիսի 13-ին ոստիկանության կոպիտ միջամտության հետևանքով տուժել է 17-ամյա քուրդ քաղաքացի, ով մեջքի և վզի հատվածում ստացել է վնասվածքներ: Ոստիկանությունը միջամտության առնչությամբ հայտարարել էր, որ քրդամետ ցուցարարների խումբը փորձ է արել փակել Էրդողանի ավտոշարասյան ճանապարհը, ինչին ի պատասխան նրանք դիմել էին համապատասխան քայլերի ու բացել ճանապարհը:

Էրդողանը Միացյալ Թագավորություն է ժամանել մայիսի 13-ին: Այստեղ նա մի շարք հանդիպումներ կունենա բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում և վարչապետ Թերեզա Մեյի, թագուհի Ելիզավետա 2-րդի հետ:

Մեծ Բրիտանիայի Լիբերալ դեմոկրատների առաջնորդ Վինս Քեյբըլը դատապարտել է Էրդողանի այցը երկիր՝ մեղադրելով Թուրքիայի ղեկավարին «լիբերալ, ժողովրդավարական արժեքների նկատմամբ անընդունելի անարգանք ցուցաբերելու մեջ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]