Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Կաննում «2001. Տիեզերական ոդիսական» ֆիլմը ցուցադրել են 70-միլիմետրանոց ժապավենով

Կաննում «2001. Տիեզերական ոդիսական» ֆիլմը ցուցադրել են 70-միլիմետրանոց ժապավենով

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանը Կաննի փառատոնում Սթենլի Քուբրիկի «2001 թվական. Տիեզերական ոդիսական» լեգենդար ֆիլմը ներկայացրել Է չվերականգնված 70-միլիմետրանոց ժապավենով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԻԱ Նովոստին: Ցուցադրությունը տեղի Է ունեցել «Կանն Կլասիկա» ծրագրի շրջանակներում, որը նշել Է 1968 թվականի գլուխգործոցի 50-ամյակը:

Կինոնկարի սյուժեն հիմնված Է Արթուր Քլարքի «Ժամապահը» պատմվածքի վրա: Կինոնկարում պատմվում Է այն բանից հետո դեպի Յուպիտեր ճանապարհորդության մասին, երբ մարդիկ հայտնաբերում են սեւ մենաքարի գոյությունը, որն ազդում Է մարդու հույզերի վրա:

«2001 թվական. Տիեզերական ոդիսականը» կինոնկար Է, որը լայնացրել Է կինեմատոգրաֆի սահմանները եւ ամրապնդել Քուբրիկի՝ որպես բոլոր ժամանակների ամենահեղափոխական եւ ամենաազդեցիկ ռեժիսորներից մեկի փառքը: «Ես հիշում եմ, երբ ես բոլորովին փոքր Էի՝ յոթ տարեկան, հայրս ինձ տարավ Լոնդոնի «ամենամեծ կինոթատրոններից մեկը՝ դիտելու «2001 թվական. Տիեզերական ոդիսականը»:

Հիշում եմ, թե ինչպես ինձ ապշեցրեց այդ ֆիլմը, եւ ես որոշեցի վերականգնել այդ փորձն այլ մարդկանց համար: Ես որոշեցի ֆիլմի 70-միլիմետրանոց ժապավենը վերականգնել առանց հատուկ Էֆեկտների եւ ուղղումների, ինչպես 1968 թվականին, եւ Կաննի կինոփառատոնին դուր եկավ այդ գաղափարը»,- ասել Է Նոլանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am