Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Եվրոպայի օրվա տոնակատարությունները Հայաստանում մեկնարկել են Իջևանում և կտևեն մինչև հունիսի 2-ը

Եվրոպայի օրվա տոնակատարությունները Հայաստանում մեկնարկել են Իջևանում և 
կտևեն մինչև հունիսի 2-ը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումները 2018 թվականին կանցկացվեն Հայաստանի 6 քաղաքներում և կամփոփվեն մայրաքաղաք Երևանում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից, մայիսի 12-ին Եվրոպայի օրվա տոնական միջոցառումներ անցկացվեցին Իջևանի Շատրվանների հրապարակում: Ներկաներին ողջունեցին և Եվրոպայի օրվա առթիվ շնորհավորեցին Հայաստանում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին և Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը:

Այս տարի ևս բացօթյա հանրային միջոցառումների մասնակիցները հնարավորություն ունեցան իմանալու ավելին Եվրոպայի և Հայաստանում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրերի մասին, ծանոթանալու ծրագրերի ձեռքբերումներին, վայելելու լավ երաժշտություն, մասնակցելու տարբեր մրցույթների ու ստանալու բազմաթիվ անակնկալ նվերներ, ինչպես նաև մասնակցելու եվրոպական տարբեր երկրների ուտեստների համտեսին:

Հրազդանը կհյուրընկալի Եվրոպայի օրվա միջոցառումները մայիսի 13-ին, Վանաձորը՝ մայիսի 19-ին, Գյումրին՝ մայիսի 20-ին, Կապանը ՝ մայիսի 26-ին, Եղեգնաձորը՝ մայիսի 27-ին,  իսկ Երևանում ամփոփիչ տոնակատարությունը տեղի կունենա հունիսի 2-ին:

Եվրոպայի օրվա շրջանակում Երևանում նախատեսվում է նաև նորաձևության ցուցադրություն և հեծանվային երթ:

1950թ. մայիսի 9-ին Ռոբերտ Շումանը ներկայացրեց կազմակերպված Եվրոպայի կառուցման իր տեսլականը, որն անհրաժեշտ էր խաղաղ փոխհարաբերությունների և զարգացման համար: Այսօր մայիսի 9-ը վերածվել է Եվրոպայի խորհրդանիշի (Եվրոպայի օր), որը դրոշի, օրհներգի, նշանաբանի և միասնական արժույթի (եվրո) հետ միասին, արտահայտում է Եվրոպական միության քաղաքական ինքնությունը: Եվրոպայի օրը մի շարք միջոցառումների և տոնակատարությունների առիթ է ինչպես իր, այնպես էլ հարևան պետությունների քաղաքացիների համար:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am