Միջազգային

Մերկելը եւ Մակրոնը քննարկել են Մերձավոր Արեւելքի իրադրությունը. DPA

1 րոպեի ընթերցում

Մերկելը եւ Մակրոնը քննարկել են Մերձավոր Արեւելքի իրադրությունը. DPA

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իրանակա-իսրայելական դիմակայության լույսի ներքո քննարկել են Մերձավոր Արեւելքի իրադրությունը եւ հակամարտության ապաԷսկալացման կոչ են արել բոլոր կողմերին: Ինչպես մայիսի 10-ին հայտնել Է DPA գործակալությունը, վկայակոչելով ԳՖՀ-ի նախարարների կաբինետի մի աղբյուրի, ղեկավարները հանդիպումն անցկացրել են Ախենում այն հանդիսությունների շրջանակում, որոնք կազմակերպվել Էին Մակրոնին Կարլ Մեծի անվան 2018 թվականի մրցանակը հանձնելու կապակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

DPA-ի տվյալներով՝ Մերկելը եւ Մակրոնը անհանգստություն են հայտնել իրանական եւ իսրայելական ուժերի միջեւ հարվածների փոխանակման առնչությամբ:

«Վերջին ժամերի Էսկալացումը մեզ ցույց Է տալիս, որ այնտեղ իրապես խոսքը վերաբերում Է պատերազմին ու խաղաղությանը»,-ասել Է կանցլերը՝ հանդես գալով արարողության ընթացքում: «Մենք խաղաղություն ու կայունություն ենք ցանկանում Մերձավոր Արեւելքում»,-ընդգծել Է Մակրոնը:

Նա ԵՄ-ին կոչ Է արել կայունության երաշխավոր դառնալ տարածաշրջանում եւ պաշտպանել իր ինքնիշխանությունը, այդ թվում՝ նաեւ այնտեղ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում